Վթարներն են շատացել շտապօգնության մեքենաների մասնակցությամբ, դրանք շարքից դուրս են գալիս․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Շտապօգնության ոլորտը բազմաթիվ խնդիրներ ունի՝ հագեցվածությունից մինչև անիմաստ կանչեր, որոնց արդյունքում իրական կանչերը վատ են սպասարկվում։ Այս մասին պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր տվյալներով՝ կանչերի 70%-ը չի ավարտվում հոսպիտալացմամբ։ Պարզապես տեղի է ունենում բրիգադի այց տուն»,- ասաց Թորոսյանը:

Խոսելով պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ոլորտում կատարած փոփոխություններից՝ նախարարն առանձնացրեց շտապօգնության մեքենաների թվաքանակի ավելացումը և բաշխումը: Ապագայի անելիքներից էլ նշեց շտապօգնության անձնակազմի՝ սոցապահովագրման փաթեթի շահառու դարձնելը, ինչպես նաև 1 մլրդ դրամի չափով բյուջետային աճը, որն ուղղվելու է շտապօգնության հավելյալ բրիգադներ ունենալուն և բրիգադների աշխատավարձը բարձրացնելուն:

«Այս պահին փորձում ենք դասակարգել շտապօգնության կանչերը՝ ըստ հրատապության և ծանրության, դնել այցի կատարման ժամեր: Եթե, օրինակ, կանչ է գրանցվել՝ ընդամենը ճնշում կամ ջերմություն չափելու համար, ապա դա պետք է արվի ոչ թե 10-15 րոպեում, այլ մեկ ժամում»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ թեթև կանչերը սպասելու են, իսկ որոշ կանչեր նույնիսկ չեն արվելու, խորհուրդ է տրվելու պոլիկլինիկա այցելել։ Առողջապահության նախարարը նաև հավելեց, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի հետ պիլոտային ծրագիր են իրականացնելու՝ գիշերային կանչերը սովորական՝ ոչ շտապօգնության մեքենաներով սպասարկելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան