«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Փաստերի ստուգման հարթակը» կարողացել է պարզել, որ աղմկահարույց «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջը վարում է Հանրապետական կուսակցության հետ փոխկապակցված Արմեն Աբը:

Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է ֆեյք էջերին և օրինակներով ցույց տվել, թե ինչպիսի ազդեցություն են ունենում նման էջերի որոշ հրապարակումներ դյուրահավատ ընթերցողների վրա։

Հայկական տիրույթում հատկապես աչքի է ընկել «Դուխով Հայաստան» (հետագայում վերանվանված «Դուխով Հայաստան Open Society») ֆեյսբուքյան էջը, որի վարողին (ադմինիստրատորին) ձերբակալելու մասին ապրիլի 5-ին հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Էջի հրապարակումների մասին

Ի տարբերություն այլ էջերի, «Դուխով Հայաստան» էջում հաճախ են հանդիպում սադրիչ բնույթի հրապարակումներ, որոնցից մի քանիսը կարող են ընկալվել որպես թշնամանք սերմանելու և ատելության մթնոլորտ ձևավորելու փորձ։ Էջը առավել ինտենսիվ կեղծ հրապարակումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի և Դանիել Իոաննիսյանի մասին:

Մասնավորապես, էջում կարելի է տեսնել հրապարակումներ այն մասին, իբր Իրանի սահմանին դիպուկահարի կրակոցից զոհվել են Հայաստանի քաղաքացիներ, կամ 102 ռուսական ռազմաբազայի զինվորը 3-ամյա երեխայի է սպանել։ Ավելի մեծ վտանգ են ներկայացնում 2018-ի օգոստոսի 17-ի ցույցին զինված գնալու կամ գազի անվտանգության համակարգերն անջատելու և ոչնչացնելու մասին հրապարակումները։ Այս էջն անգամ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեռախոսահամարով թմրանյութերի վաճառքի հրապարակում էր արել:

Էջը վարողը

Դեռևս անցյալ տարի Ազգային անվտանգության ծառայությունում քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հատկանիշերով քրգործ էր հարուցվել՝ «Դուխով Հայաստան» էջի միջոցով կրոնական թշնամանքի տարածման փաստի առթիվ: Ապրիլի 5-ին արդեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ էջի ադմինիստրատորը (վարողը) ձերբակալված է: Օրեր անց այդ անձը նաև կալանավորվեց:

 

ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից մեզ պաշտոնապես տեղեկացրեցին, որ «Դուխով Հայաստան» էջը վարողը Հայաստանի և Իրանի (երկ)քաղաքացի, 1979 թվականին ծնված Արմեն Ավագի Աբն է, որը գրանցված է Երևանում:

Աբը վերջին անգամ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ապրիլի 5-ին՝ իր ձերբակալության օրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: