ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Լոռիի Բերդում ձորն ընկած աշակերտի մահվան դեպքին ու նշել. «Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, …

