Իրական հաջողության հասնել հնարավոր է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափում. Արցախի ԱԳՆ

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«25 տարի առաջ ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ: 1994 թ. հուլիսի 26-27-ը, լրացուցիչ պայմանագիր ստորագրելով, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը:

1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագիրն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն վերջ դրեց ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված պատերազմին, հակամարտությունը տեղափոխեց քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծեց, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնեն բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա։

Սույն Համաձայնագրի ստորագրումը, որն առայսօր հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է, հնարավոր է դարձել մի շարք գործոնների շնորհիվ: Նախ` Արցախի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել Ադրբեջանի զինված ագրեսիան, լրջորեն խաթարել Բաքվի ռազմական ներուժը և հարկադրել նրան նստել բանակցային սեղանի շուրջ: Երկրորդ, հայտնվելով լուրջ ռազմական պարտությունների առջև, Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն դադարել էր խոչընդոտել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավվածությունը՝ որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը, այլև հենց ինքն է բազմիցս նախաձեռնել պաշտոնական Ստեփանակերտի հետ անմիջական շփումներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Այս շփումների շնորհիվ ձեռք է բերվել շուրջ 10 պայմանավորվածություն՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր հրադադարի կամ դրա երկարաձգման մասին, ինչն էլ արդյունքում հանգեցրել է Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։

Այսօր՝ 25 տարի անց, 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի ռեժիմի և Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրավական հիմքը: Այս փաստն անվերապահորեն ընդունված է միջազգային հանրության կողմից, ինչի մասին վկայում է 2016 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Գործող նախագահի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի արձագանքը, ովքեր կոչ են արել խստորեն հետևել 1994 թ. մայիսի 12-ի կրակի լիակատար դադարեցման մասին Համաձայնագրին և 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին Համաձայնագրին:

Կրակի լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի գործունությունը հաստատում է, որ կարգավորման գործընթացում իրական հաջողության հասնել հնարավոր է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափում, որը, միջազգային իրավունքի համաձայն, հաշվի է առնում հակամարտության բոլոր կողմերի շահերն ու մտահոգությունները: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ հակամարտության կարգավորմանն անհրաժեշտ խթան հաղորդելու համար հարկ է, մի կողմից, վերսկսել ուղղակի եռակողմ բանակցությունները, մյուս կողմից, հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև` դրա վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման միջոցով, որը նախատեսված է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններով: Կարևոր է նաև վերականգնել հակամարտող ուժերի սահմանազատման գիծը, որը ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ երեք կողմերի միջև համաձայնեցվել և ամրագրվել է ՌԴ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ` որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել դրա ուժային լուծման անհեռանկարային քաղաքականությունից, ինչը թույլ կտա անշրջելի դարձնել խաղաղ գործընթացը և տևական խաղաղություն ու կայունություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրությունում: