ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի համայնքների միությունից տեղեկացնում են, որ մայիսի 13-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի զեկուցողների և  Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամների հանդիպումը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ, Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման ոլորտի հայաստանյան փորձագետներ։

«ԵԽ Կոնգրեսի պատվիրակության կազմում են համազեկուցողներ Գան Մարի Հելգեսենը, Բրյոնի Ռուդկինը, անկախ փորձագետ Զոլթան Սենթը, Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Սթեֆանի Փորելը:

Գան Մարի Հելգեսենը նշեց, որ Կոնգրեսը ՀՀ-ում մշտադիտարկումներ է իրականացրել 2000, 2003, 2013 թվականներին: 2015-ին իրականացվել է հետմշտադիտարկման առաքելություն, որի ընթացքում կազմվել է 2016 թ. ճանապարհային քարտեզը: Դառնալով Հայաստանում մոնիտորինգային առաքելության իրականացման նպատակներին՝ Գան Մարի Հելգեսենը նշեց. «Մշտադիտարկման հիմնական նպատակն է ոչ միայն հասկանալ, թե ինչպես են իրականացվում Խարտիայով երկրի ստանձնած պարտավորությունները, գնահատել տեղական ժողովրդավարության վիճակը երկրում, այլև անդրադառնալ այն խնդիրներին, որոնք կան փոփոխված քաղաքական իրավիճակում տեղական ինքնակառավարման ոլորտում»:

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը նշեց, որ Կոնգրեսի մասնակցությունը ՀՀ-ում տեղական ժողովրդավարության զարգացման համար շատ կարևոր է: Նա փաստեց, որ ՀՀ-ում տեղական ժողովրդավարության հաջողության պատմությանը ուղղակիորեն փոխկապված է ԵԽ Կոնգրեսի հետ Հայաստանի համագործակցության հետ։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն Կոնգրեսի 2013թ. հանձնարարականների և ՀՀ-ԵԽ Կոնգրես 2016թ. Ստորագրված ճանապարհային քարտեզի իրագործման շուրջ։

ԵԽ Կոնգրեսի զեկուցողները Հայաստանում հանդիպումներ կունենան նաև քաղաքացիական հասարակության, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են այցեր նաև համայնքներ:

Նշենք, որ համազեկուցողները Հայաստան այցի արդյունքում կպատրաստեն զեկույցի նախագիծ, որին կկցվեն նաև առաջարկությունները ու կուղարկվեն Նախարարների կոմիտե: Առաջարկությունները կներկայացվեն Մոնիտորինգի հանձնաժողովի հսստատմանը, ինչից հետո զեկույցը կներառվի Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի օրակարգում»,- ասված է հաղորդագրությունում: