ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնությունը վտանգի տակ է հայտնվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայիսի 10-ին Վաշինգտոնը 25%-ով բարձրացրել է  200 մլրդ արժողությամբ չինական ապրանքների ներկրման տուրքերը, որոնք հունվարին 10% էին կազմում։ Այս մասին տեղեկանում ենք Վեդոմոստի-ից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հրահանգել է պատրաստվել հաջորդ քայլին՝ 25%-անոց տուրքերի ներդրմանը՝ չինական ապրանքների մնացյալ մասի համար, այսինքն՝ ավելի քան 300 մլրդ դոլար։

Մայիսի 9-10-ը Վաշինգտոնում  տեղի ունեցած բանակցությունները արդյունք չեն տվել, չնայած՝ ՉԺՀ պետական խորհրդի փոխնախագահ Լյու Հեն հանգստյան օրերին հայտարարել է․ «Քանի դեռ համաձայնության չենք հասել, ցանկացած փոփոխություն բնական գործընթաց է»։

Լյու Հենը նաև հերքել է Թրամփի այն մեղադրանքները, թե Չինաստանը  նահանջել է և հոնգկոնգյան առցանց պարբերական Phoenix Media-ի միջոցով հայտարարել է․ «Մենք մեր խոսքերից չենք հրաժարվել։ Մենք տարաձայնություններ ենք ունեցել՝ որոշ տեքստեր ձևակերպելու հարցում»։

Կողմերը Պեկինում նոր հանդիպման համաձայնություն են ձեռք բերել՝ չհայտարարելով ժամկետները։ Մինչև վերջերս նրանք հայտարարել էին, որ  զգալի առաջընթաց են արձանագրել և ակնկալվում էր, որ շուտով համաձայնագիր է ստորագրվելու: ԶԼՄ-ները հաղորդել էին, որ մնում է որոշել, թե ինչպես ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Սակայն նախորդ շաբաթ՝ բանակցությունների կարևոր փուլից առաջ, որը կարող էր վերջինը լինել, Թրամփն անսպասելիորեն հայտարարել էր տուրքաչափերի բարձրացման մասին: Նախօրեին չինական կողմը բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկել, որոնք հակասում էին Վաշինգտոնի հիմնական պահանջներին։

Առևտրային համաձայնագրի նախագծի յոթ գլուխներից յուրաքանչյուրում եղել են պայմաններ, որոնք Պեկինը հրաժարվել է իր օրենքների մեջ ընդգրկել։ Վաշինգտոնը պահանջել է պատասխանատվություն սահմանել մտավոր սեփականության, առևտրային գաղտնիքների, տեխնոլոգիաների պարտադրված փոխանցման, անբարեխիղճ մրցակցության և արժույթի մանիպուլյացիայի համար:

 

Նելլի Մելքոնյան