Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին չկալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին չկալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ»,- նշեց Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 29-ին մերժել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ …

