Ամերիկյան օգնությամբ Ղարաբաղում մարդկային կյանքեր են փրկվում. VOA

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Միացյալ Նահանգների օգնությամբ Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքները մարդկային կյանքեր են փրկում, նշեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում ականազերծմանը նվիրված միջոցառման մասնակիցները: Գրում է amerikayidzayn.com-ը:

Միջոցաքմանը ներկայացված էին Բարաք Օբամայի հետ աշխատած հայտնի ամերիկահայ լուսանկարիչ Սքաութ Թուֆանքջանի Ղարաբաղում նկարահանված աշխատանքները, որոնց վրա պատկերված են ականների զոհերն ու տուժածները:

«Որպես հպարտ ամերիկահայ, ինձ համար անհնար է այս նկարներում պատկերվածը տեսնելուց հետո ամբողջ եռանդով չլծվել այս շրջանի մարդկանց օգնության աշխատանքներին», – կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրը նաեւ Կոնգրեսի ականազերծման խմբի համանախագահն է: ԱՄՆ-ի օրենսդիրների օգնությամբ եւ ամերիկյան պետբյուջեի ֆինանսավորմամբ է HALO Trust ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնում, խնդիր, որը տեղի բնակչության համար ավելի քան արդիական է, հիշեցնում է կոնգրեսականը.

«Լեռնային Ղարաբաղում ականներից եւ այլ զենքերից մահացությունների թիվն աշխարհում ամենաբարձրերից է»:

Շնորհակալություն հայտնելով ականազերծման աշխատանքներն իրականացնելու համար, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հիշեցրեց, որ HALO Trust-ը Ղարաբաղում ավելի քան 12,000 ական եւ այլ վտանգավոր զինամթերք է վնասազերծել:

«Մարդկային կյանքեր փրկող այս աշխատանքը չափազանց կարեւոր է: Կարեւոր է նաեւ Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը, որի հիմնական մասը ուղղվում է HALO Trust-ի աշխատանքներին»:

HALO Trust ընկերության ներկայացուցիչ Ամասիա Զարգարյանի խոսքով, ականազերծման աշխատանքները բազմակողմանի դրական հետեւանքներ են ունենում տեղի բնակչության համար՝ փրկելով կյանքեր ու թույլ տալով զարգացնել գյուղատնտեսությունն ու կոմունիկացիաները.

«Ղարաբաղում մարդասիրական ականազերծումը ամերիկյան օգնության շնորհիվ իրականացվող դրական փոփոխությունների գրեթե լավագույն օրինակն է»: