ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը: «Շնորհակալություն հայտնելով նրանց՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. այն, …

