Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա արված գրաֆիտիները մաքրվել են: Ուշագրավ է, որ գրաֆիտիները հայկական եկեղեցու պատերից հեռացվեցին անմիջապես այն բանից հետո, երբ «Ermenihaber.am»-ը անդրադարձավ խնդրին՝ հրապարակելով վանդալիզմի դրսևորումն ապացուցող լուսանկարները: Փետրվարի 20-ին մեր թղթակիցը պարզել է, որ եկեղեցու պատերին արված նկարները այլևս չկան: Հիշեցնենք, որ նախորդ …

