Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ, իր բնորոշմամբ, անկարևոր հարցերն օրակարգային դարձնելու միտումներին՝ մասնավորապես նշելով, որ մամուլը, սոցիալական ցանցերը ողողված են նախկին մի պաշտոնյայի՝ մեկ այլ նախկին պաշտոնյային ուղղված մի նամակի առանձին դրվագների վերլուծությամբ և գնահատակններով։ «Որևէ մեկը չի ժխտում, որ անցյալում տեղի ունեցած ապօրինությունները, հանցագործությունները մեր պետության …

