Ռոբերտ Քոչարյանի դրվագով, ոնց որ թե, ամեն ինչ բացահայտված է․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյանին աջակցողների թվում առաջին հերթին պետք է լինեն իր ընտանիքի անդամները, բայց միայն իր տղան է երևում»,- խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը զուգահեռ ընթացող ակցիաներին։

Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ երկրորդ նախագահի աջակիցներից մեկն իրեն շատ լկտի է պահել՝ շիշ նետելով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ուղղությամբ։

Հիշեցնենք՝ մայիսի 13-ից մեկնարկած նախնական դատական նիստին զուգահեռ դատարանի դիմաց ակցիա են անցկացնում մի խումբ քաղաքացիներ, որոնց մի մասը, ինչպես իրենք են վստահեցնում, Քոչարյանի աջակիցներն են, մյուսները՝ հակառակը։ Այդ օրը դատարանի մոտ պարբերաբար քաշքշուկ էր տեղի ունենում, Քոչարյանի աջակիցները Գասպարիից խլում են նրա պաստառը, ապա շշով հարվածում նրան։

«Նմամ պահվածք ունեցողները, որոնք ես համարում եմ պրովոկացիոն գործընթացներ, պետք է պատասխան տան։ Քոչարյանին աջակից չի եղել ո՛չ իր ընտրվելու ժամանակ, ո՛չ էլ պաշտոնավարման ընթացքում։ Իրեն աջակից եղել են իր ընտանիքն ու այն անձինք, որոնք իր միջոցով հսկայական կարողություն են կուտակել և այսօր, եթե չեն ընդունում, որ միլիարդատեր են, ապա ասում են՝ միլիոնատեր են»,- միջադեպի հետ կապված տեսակետ հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան