Անթույլատրելի եմ համարում, երբ որևէ մարդ, դեռևս չդատված, կալանքի տակ է. Պարույր Հայրիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անթույլատրելի եմ համարում, երբ որևէ մարդ, դեռևս չդատված, կալանքի տակ է: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը:

«Դատավարությունն ընդհանրապես սարսափելի երևույթ չեմ համարում: Սարսափելի եմ համարում, երբ որևէ մարդ, դեռևս չդատված, կալանքի տակ է: Դա կարող է վերաբերել նույնիսկ ամենածանր հանցագործություն կատարած մարդուն: Բացառություններն այն դեպքերն են, երբ հանցագործության մեջ մեղադրվողը կարող է վնասել քննությանը կամ փորձել փախչել»,- ասաց Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանի կամ մյուսների գործով քննությունն ընթանար՝ առանց նրանց նախնական կալանքի. «Մինչև այն պահը, երբ ակնհայտ կլիներ, որ նրանք խանգարում են նախաքննությանը կամ դատաքննությանը»:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին, ըստ Պարույր Հայրիկյանի՝ այնպիսի մեղադրանք է ընտրված, որը լուրջ հիմնավորումներ է պահանջում, քանի որ սահմանադրական կարգը խախտելու մեջ ամենավերջինը կարող է մեղադրվել այդ պահին Սահմանադրության գլխավոր պատասխանատուն: