Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Մեղադրող Աբգար Առաքելյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը․ «Հրայր Հովսեփյանը Արման Մկրտումյանին մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ երկու անգհամ հարվածել է նրա ուսերին եւ բռնություն գործադրելու սպառնալիքով անվանափոխել բնակարանը իր …

