Դատարանը մերժեց Քոչարյանի գործը դռնփակ անցկացնելու միջնորդությունը
Հասարակություն
15.05.2019 | 14:50Քիչ առաջ դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մերժեց Դատախազության միջնորդությունը Քոչարյանի գործը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:
Լրագրողներին թույլատրեցին մտնել նիստերի դահլիճ:
Հիշեցնենք, որ Դատախազությունը այսօր միջնորդեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով: Նման միջնորդության հիմք դարձավ այն, որ դատարանում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ցանկացավ հրապարակել Արշակ Կարապետյանի ցուցմունքը: Այժմ դատարանը, օրենքի համաձայն, այդ միջնորդությունը կքննի դռնփակ, որից հետո որոշում կկայացնի արդյոք բավարարո՞ւմ է միջնորդությունը, թե՝ ոչ:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը պնդեց` Դատախազությունը հիմքեր չունի նիստը դռնփակ անցկացնելու միջնորդության համար:
Լիլիթ Շաբոյան