Պետնախարարի մոտ քննարկվել են համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական հարցեր

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից տեղեկացնում են, որ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը և տարբեր երկրների հետ աշխատանքներ իրականացնող պատասխանատուներ:

«Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ աշխատանքային խորհրդակցությունը նվիրված է համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման և հյուրերի գիշերակացը ապահովելու համար կազմակերպչատեխնիկական հարցերը քննարկելուն:

«Մենք համապատասխան ժամանակամիջոցում պետք է կարողանանք աշխատանքներն այնպես իրականացնել, որ բացման հանդիսավոր միջոցառումն անցկացվի բոլոր չափանիշներին համապատասխան, այդ իսկ պատճառով՝ բոլոր գերատեսչություններին հորդորում եմ աշխատանքները կազմակերպել համակարգված և փոխգործակցության հիմքերի վրա»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ի. Զաքարյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ձևավորված աշխատանքային խմբերի համատեղ ջանքերի շնորհիվ է միայն հնարավոր բոլոր խնդիրների շուրջ ունենալ կիրառելի լուծումներ: «Այդ օրերին հանրապետության տարանցիկ ճանապարհները, քաղաքները, համայնքները պետք է տոնական տեսքով լինեն, աշխատանքներում պետք է ընդգրկենք մեծ թվով կամավորների, իսկ գիշերակացի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ պետք է օգտագործենք հնարավոր բոլոր տարբերակները»,- ասել Ի. Զաքարյանը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, պետնախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականեր։

Խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք»,- ասված է հաղորդագրության մեջ: