ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում տեղի է ունենում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը: Միջոցառման շրջանակում Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա գալա համերգ, որին կմասնակցեն Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), «Ջնար» ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան), Հայաստանի պետական կամերային …

