Սուդանի Ռազմական խորհուրդն ու ընդդիմությունը պայմանավորվել են անցումային ժամանակաշրջանի հարցով

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Սուդանի Ռազմական խորհուրդն ու «Հանուն ազատության և փոփոխությունների» ալյանսի ներկայացուցիչները համաձայնություն են ձեռք բերել երկրում եռամյա անցումային ժամանակաշրջան հաստատելու հարցով: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:

Ռազմական խորհրդի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ առաջին վեց ամիսներին մարտական գործողությունների գոտիներում ապստամբների հետ խաղաղության պայմանագրեր կկնքվեն:

Սուդանի զինվորական իշխանությունները հաղորդել են նաև, որ ընդդիմության հետ պայմանավորվել են 300 անձից կազմված օրենսդիր խորհուրդ ձևավորել: Պայմանավորվածությունների ձևակերպումները պետք է ավարտին հասցվեն 24 ժամվա ընթացքում:

Նշենք, որ ապրիլի 11-ին Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆը հայտարարեց նախագահ Օմար Բաշիրի ձերբակալության մասին, որը երկիրը ղեկավարում էր 1989 թվականից ի վեր:

Բաշիրի պաշտոնանկությունից հետո Սուդանում ռազմական խորհուրդ ձևավորվեց, որը երկիրը կղեկավարի երկու տարի՝ մինչև նոր կառավարության կազմավորումը: