Միայն ՀՀ նախագահը կարող է գնահատել Սահմանադրական կարգին սպառնացող վտանգ կա՞, թե՝ ոչ․ Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը։

Պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։

Պաշտպանն իր ելույթում նախքան սահմանադրական կարգի տապալման մասին խոսելը՝ կոչ արեց հիշել, թե 2008 մարտի 1-ին ի՞նչ էր կատարվում Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։

«Հիշենք այն ոստիկանական մեքենան ու այն ամենն, ինչ  երևում է այդ կադրերից, եկեք հիշենք, թե ինչպես էին զինում քարերով  և մետաղներով, հիշեք, թե քանի ոստիկան է այդ ժամանակ վնասվածք ստացել և նաև խնդրում եմ հիշեք, որ ՀՀ նախագահն է միակ անձը, որը Սահմանադրությամբ կարող է գնահատել՝ ստեղծված իրավիճակը սահմանադրական կարգին սպառնալիք պարունակո՞ւմ է, թե՝ ոչ․ դա ոչ քննիչ Մուշեղյանը կարող է անել, ոչ դատախազը, ո՛չ Սահմանադրական դատարանը։ Սահմանադրությամբ այդ իրավունքը տրված է երկրի նախագահին»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ երբ ասվում է, որ նախագահի որոշումները միայն կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում, դա չի ասվում ելնելով նրանից, որ ՍԴ-ն  կարող է որոշել՝ այդ պահին սահմանադրական կարգին սպառնալիք կա՞ր, թե՝ ոչ։

Ըստ Ալումյանի՝ ՍԴ-ն կարող է քննել միայն այդ որոշման ընթացակարգային մասը, բայց երբեք չի կարող խորամուխ լինել՝ սահմանադրական կարգին վտանգ սպառնոացե՞լ է, թե՝ ոչ։

«Երբ մարդիկ ընտրում են հանրապետության նախագահ, իրենք այդ լիազորությունը պատվիրակում են իրեն, որ բոլորի փոխարեն ինքը որոշի»,- ասաց  պաշտպանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։