Գյումրեցի վարորդները պատրաստվում են դատարան դիմել՝ պահանջելով փողոցաշինության հետևանքով մեքենաներին պատճառված վնասի փոխհատուցում

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Գյումրեցի վարորդները դժգոհում են, որ քաղաքում իրականացվող փողոցաշինության հետևանքով իրենց ավտոմեքենաները վնասվում են: Գյումրիի բնակիչներից Արման Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված անհարմարությունների պատճառով իր մեքենայի վնասվելուց հետո որոշել է դատական հայց ներկայացնել պատասխանատուների դեմ և փոխհատուցում պահանջել:

«Քանի որ ոչ մի կերպ չի կարգավորվում խնդիրը, և մեզ պատճառված վնասները, հատկապես՝  մեքենաների վնասները շատ են, այդ պատճառով որոշել եմ դիմել դատարան, գոնե մեր մեքենաների վնասների փոխհատուցում ստանալու համար: Չգիտեմ՝ մեքենաների և մարդկանց անվտանգության ապահովումը նախագծում նախատեսված եղե՞լ է, թե՞ ոչ: Այս ամենը ոչ մի կերպ չի կարգավորվում, անպայման դիմելու ենք դատարան»,- ասաց Արման Գևորգյանը:

Նա հավելեց, որ հիմա իրավական խորհրդակցությունների փուլում է, որից հետո էլ կներկայացվի հայցը. «Մենք փորձում ենք հիմա տեսնել, թե օրենքով այդ ամենն ինչպես է կարգավորվում, հիմա պրոցեսն արդեն վերջնական փուլում է»:

Արման Գևորգյանի խոսքով՝ մեքենայի անսարքության պատճառով մի քանի օր ոտքով է շրջել քաղաքում և հասկացել, որ հետիոտնի համար նույնպես խնդիրներ են առաջացել: «Գլխավոր փողոցների հիմնանորոգում է հիմա ընթանում, բայց եկեք համաձայնեք, որ քաղաքում պարզապես ոչ մի փողոց չկա, ոչ մի թաղամասում: Մատդ չես կարող վրան դնել ու ասել, որ այստեղ լավ է ամեն ինչ»:

Նրա բողոքին միանալու են նաև այլ գյումրեցիներ՝ միասին դատարան դիմելու համար: «Կան այլ վարորոդներ, ովքեր կիսում են իմ այս մտահոգությունը։ Ով ինչ պահանջ, բողոք ունի, հիմնավորված պիտի կցվի այս գործին և իրավական ընթացք տրվի։ Ես անհատապես  չեմ դիմելու, խմբակային հայց է լինելու»,- ասաց Արման Գևորգյանը:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրավական առումով դատական հայցի համար հիմքեր կան:

«Իմ կարծիքով՝ հնարավոր է, որովհետև, ամեն դեպքում, մեքենաների վնասման պատճառը ճանապարհներն են, իսկ ճանապարհների համար պատասխանատու անձինք պետք է նաև պատասխանատվություն կրեն վթարների կամ վնասների համար: Գործին իրավական ընթացք տալ հնարավոր է, որովհետև կապ կա ճանապարհի վիճակի և պատճառված վնասի միջև»,- ասաց Արամայիս Հայրապետյանը՝ նշելով, որ պատասխանատուների շրջանակի մասին հնարավոր կլինի խոսել միայն պայմանագրերին ծանոթանալուց հետո:

Գյումրիի փողոցների անմխիթար վիճակին, ընթացող փողոցաշինական աշխատանքներին և դրանց հետևանքով առաջացած անհարմարություններին բազմիցս ենք անդրադարձել: Վերջերս անդրադարձել էինք նաև «Չկա փողոց, չկա գույքահարկ» նախաձեռնությունը, որի անդամները պահանջում են չեղարկել մեքենաների գույքահարկը, քանի դեռ փողոցները հիմնանորոգված չեն:

Էմմա Չոբանյան