Բողոքի ակցիա Ազատության հրապարակում՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման (թարմացվում է)

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

19:34

Մասնակիցներից մեկը հարթակից դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարոն վարչապետ, Դուք գրել եք, որ վաղվանից սկսում ենք հեղափոխության երկրորդ փուլը, եկեք այնպես անենք, որ երրորդ փուլի կարիքը չլինի»:


19:21

«Վաղվանից սկսում ենք տոտալ գործողություններ,- հարթակից հայտարարեց ինքնաբուխ հավաքի մասնակիցներից մեկը,- կոչ ենք անում մարզերի մեր համախոհներին ինքնակազմակերպվել ու միանալ գործողություններին»:

Նաև նշվեց, որ ժամը 20:30-ին քայլերթ է իրականավելու:


Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշման  դեմ բողոքի ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցները պահանջում են անցումային արդարադատություն:

Նշենք, որ երեկ նույնպես դատարանի որոշման դեմ բողոքի ակցիա է իրականացվել:

Հրապարակում հնչում են երգեր, հիմնականում՝ ազգային ազատագրական։ Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ վարչապետ», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ռոբիկ մարդասպան»:

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաղը ժամը 12:00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշիանյանը: