Ակնհայտ է, որ դատական համակարգը խնդիրներ ունի և անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
19.05.2019 | 13:36ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը:
«Հարգելի ժողովուրդ, ակնհայտ է, որ դատական համակարգը խնդիրներ ունի և անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է: Վայրկյան անգամ մի կասկածեք թե՛ մեր վճռականության և թե՛ ձեր ուժի վրա:
Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից»,- գրել է նա: