Գվարդիոլան ԱՊԼ-ի յուրահատուկ ռեկորդ է սահմանել
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Գավաթի եզրափակչում ջախջախել է «Ուոթֆորդին» 6:0 հաշվով և նվաճել հերթական տիտղոսը. գրում է armsport.am-ը:
Ընթացիկ մրցաշրջանում սա «Մանչեսթեր Սիթիի» 4-րդ տիտղոսն էր: Թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձել է անգլիական Պրեմիեր-լիգայի պատմության առաջին մարզիչը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում 4 տիտղոս է նվաճել: