Կենտրոն վարչական տարածքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր էին կատարվել: Մարտի 11-ին փորձել էին բացել Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը, որը, սակայն, ինչ-ինչ հանգամանքերից ելնելով, չէր հաջողվել: Օրեր անց` մարտի 18-ի երեկոյան, Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բջջային հեռախոս էին հափշտակել: Երկու դեպքով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում, օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեր ստացվեցին: Բացահայտման …

