Օրենսդրական փոփոխություններից հետո Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրության մրցույթը կհայտարարվի մարտի սկզբին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ նշելով, որ մրցութային հանձնաժողովն ընտրելու է խորհրդի նախագահ: «Առաջին անգամ է, որ այսպիսի ընտրություն է անցկացվում: Նախկինում ՀՀ նախագահն էր նշանակում խորհրդի անդամներին: Այսօր օրենսդրական փոփոխություններով մենք կազմավորում ենք …

