Եթե վարորդները շարունակեն չաշխատել, պետք է վերանայենք գնային քաղաքականությունը. Մամիկոն Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վանաձորում ներքաղաքային երթուղու վարորդները շարունակում են գործադուլը։ Հայքի հրապարակում հավաքված վարորդներին միացել են նաև միջհամայնքային երթուղիները սպասարկող վարորդները։

«Ամսի 10-ից հետո զգացինք, որ վատ է, մինչև էդ լավ էր: Կամաց-կամաց՝ 500, 700, հիմա արդեն 1.700 դրամի տարբերություն է տալիս։ Գումարայինն է ինձ հետաքրքրում, կիլոյով է, քաշով ա, թե ինչով, դա ինձ չի վերաբերվում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Վարորդները պահանջում էին, որպեսզի իրենց բողոքը լսեն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Մարզի ղեկավարը գործադուլավորների հետ հանդիպման չեկավ: Նրանց հանդիպեցին Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն ու քաղաքապետը:

Մամիկոն Ասլանյանն ասաց, որ դեռ տաքսու վարորդների բարձրացրած բողոքի ժամանակ իրենց առաջարկով հարցը քննարկվել է Կառավարությունում, այս պահին պատասխանի են սպասում:

Factor.am-ի հարցին՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել քաղաքապետարանը, եթե գործադուլը շարունակվի, Ասլանյանը պատաախանեց. «Հիմա բողոքում են, որ կիլոգրամը, կարծես թե, ճիշտ են տալիս, բայց գազի խտությունը կամ ճնշումն այնքան չի, որ բավարարի իրենց նախկին քշած կիլոմետրաժին: Եթե վարորդները շարունակեն չաշխատել, պետք է վերանայենք գնային քաղաքականությունը: Ինչ-որ մի բան պետք է մտածվի, մի լուծում պետք է գտնվի, չեն կարող չաշխատել»:

Քաղաքապետը նշեց նաև, որ օրվա ընթացքում հարցը քննարկելու համար կհանդիպեն գազալցակայանների և երթուղայիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Պատասխանը, սակայն, վարորդներին չգոհացրեց, նրանք շարունակում են գործադուլը:

Տաթև Ղազարյան