Թուրք ընդդիմադիր գործչին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին գրառման պատճառով

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մի քանի հոդվածների հիման վրա մեղադրական եզրակացություն է կազմվել. գրում է ermenihaber-ը:

Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է «հանրապետության նախագահին վիրավորելու», «պետական աշխատողին զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու», «Թուրքիայի Հանրապետությանն ուղղված հրապարակային վիրավորանքներ հնչեցնելու», «հանրությանը հրապարակավ ատելության ու թշնամանքի կոչ անելու», «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու» մեջ։

Ստամբուլի գխավոր հանրապետական դատախազության կողմից 2018թ․ հունվարի 18-ին սկսված հետաքննության շրջանակներում կազմված մեղադրական եզրակացությամբ Քաֆթանջըօղլուի համար 2 տարի 9 ամսից մինչև 11 տարի ազատազրկման պահանջ է ներկայացվել։

Առաջադրված մեղադրանքների համար հիմք են ծառայել 2012-2017թթ․ սոցցանցերում Քաֆթանջըօղլուի կատարած հրապարակումները։ Ուշագրավ է, որ ընդդիմադիր գործչի թվիթերյան էջում կատարված և մեղադրանքների հիմնավորում դարձած հրապարակումների մեջ եղել է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի գրառում։ Սակայն ցուցմունքների ժամանակ Քաֆթանջըօղլուն հայտարարել է, որ Ցեղասպանության թեմայով հրապարակումը իրեն չի պատկանում, միևնույն ժամանակ ընդունել է, որ մեղադրանքների համար հիմք ծառայած մյուս բոլոր հրապարակումների հեղինակն ինքն է։

Նշենք, որ 2013թ․ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Ջանան Քաֆթանջըօղլուն Twitter-ում հետևյալ գրառումն էր արել․ «Ապրիլի 23-ի հաջորդ օրն ի՞նչ օր էր։ Նրանց համար, ովքեր չեն ցանկանում իմանալ, փոքրիկ հուշում․ 1915թ․»։