Մեզ դեղին քարտ է ցույց տալիս մի կառույց, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեև տեղյակ չէ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հետ կապված խոսակցություններից, սակայն կարծում է, որ որևէ մեկը միտք չունի սահմանափակել լրագրողների գործունեությունը։

«Հնարավոր է՝ ինչ-որ ձևով համակարգվի, օրինակ, ես կառաջարկեմ, որ  լրագրողների համար հատկացված սրահ լինի, որտեղ բրիֆինգներ կանեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով այլ թեմաների՝ Ալեն Սիմոնյանը խոսեց մայիսի 23-ին ՀՅԴ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ-ի կողմից կառավարությանը ցույց տրված դեղին քարտի մասին։

Սիմոնյանը նշեց, որ իրենց համար զարմանալի է, որ իրենց դեղին քարտ է ցույց տալիս մի ուժ, որին ժողովուրդն արդեն կարմիր քարտ է ցույց տվել:

Խոսելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի, դավադիր պատերազմ հրահրողներ կան, Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե խոսքը գնում է դավադիր պատերազմի մասին, մենք պետք է հասկանանք, որ այսօր քաղաքական դաշտում գործում են երկու խումբ մարդիկ: Կան մարդիկ, որոնք քաղաքական գործունեությամբ են զբաղվում և կան մարդիկ, որոնք վճարվում են, որպեսզի ընդդիմության տեսիլք ստեղծեն: Վճարվում են այն մարդկանց կողմից, որոնք այսօր անցնում են տարբեր քրեական գործերով կամ, ամենայն հավանականությամբ, ապագայում կանցնեն, որոնց անունները մենք շատ լավ գիտենք: Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն, խոսքը գնում է այն մասին, որ այն մարդիկ, որոնք այսօր, չգիտես ինչու, հողեր հանձնելու մասին խոսքը շրջանառության մեջ են դնում, այդ մարդիկ են հենց բանակցել և այդ մարդկանց օրակարգում են  եղել նման տարբերակները: Մենք պետք է օրակարգ չնետենք այն բանը, որը ՀՀ իշխանության ներսում չկա ու նույնիսկ չի քննարկվել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։