ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: «Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե: Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին»,- ասված է հաղորդագրությունում:

