Այս հաղթանակները մեզ ոգեշնչում են կերտել նոր հաղթանակներ և գնալ դեպի հուսալի ապագա. ՄԻՊ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:

Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մեր հաղթանակները պատմության մեջ կմնան՝ որպես արժանապատիվ ապրելու, արարելու մեր իրավունքը սեփական ուժերով հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակներ:

1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ:

Նման իրավիճակներում առավել ենք արժևորում մեր ժողովրդի հզոր ներուժը, միասնությունը, նպատակասլացությունն ու վճռականությունը։

Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, ազգային գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն։ Այս հաղթանակները մեզ ոգեշնչում են կերտել նոր հաղթանակներ եւ գնալ դեպի հուսալի ապագա, որտեղ իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելն առաջնային է։

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր նրանց, ովքեր կերտեցին մայիսի 28-ը»: