Մարտի 1-ին, ժամը 07.30-ին, Արտաշատ քաղաքի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հայտնել է, որ փետրվարի 28-ի ժամը 18.00-ից մարտի 1-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, անասնագոմից գողացել են խոզ, իսկ հավաբնից` 7 հնդկահավ՝ պատճառելով մոտ 120.000 դրամի վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվել։ Ոստիկանության …

