«Ուզում է՝ 5 հատ հեղափոխություն լինի, միայն հարուստ պետության շնորհիվ է դա հնարավոր». «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը՝ Գյումրիում անօթևանության խնդրի լուծման մասին

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Շիրակի մարզում ներկայում 3.520 ժամանակավոր կացարան կա, որից 2.871-ը՝ միայն Գյումրիում: Սրանք Շիրակի, Լոռու և Արագածոտի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի տվյալներն են, որն օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի մասնակցությամբ Գյումրիում հերթական նիստն էր գումարել:

Factor.am-ի հետ զրույցում աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասաց՝ աղետի գոտում ժամանակավոր կացարանների մասին ներկայացված տվյալները դեռ վերջնական չեն և ենթակա են փոփոխության:

«Անցած մի քանի ամսվա ընթացքում մենք 7 ընտանիքի բնակարան ենք տվել, տնակները քանդել ենք, տեղեկությունները՝ ուղարկել: Առաջիկա մեկ ամսում էլ, մինչև հանձնաժողովի աշխատանքն ավարտվի, «Շիրակ» կենտրոնի գործընկերները ևս 4-5 ընտանիքի բնակարան են նվիրելու: Հիմա այս ամբողջ փաստաթղթային փաթեթը պատրաստ է, նաև որոշակիորեն պատրաստ են պատկերացումները, թե ինչ ճանապարհով կարող ենք լուծել անօթևանների խնդիրը»,- ասաց Վահան Թումասյանը:

Նրա խոսքով՝ վերջնական որոշումը, իհարկե, Կառավարությունը պիտի կայացնի՝ հիմնվելով աշխատանքային խմբի տվյալների վրա: Այնուամենայնիվ, Թումասյանի կարծիքով, ճիշտ կլինի աղետի գոտու 3.000-3.500 ընտանիքի թիրախավորել, քանի որ դժվար է պատկերացնել, որ որևէ իշխանություն երկրաշարժից 30 տարի անց 7.000-ից ավելի ընտանիքի բեռ կվերցնի իր վրա:

«Նրանք, ովքեր բնարական ունեն, բայց տնակում են ապրում, պետք է նրանց պարտադրել, որ գնան իրենց բնակարանները, և քաղաքը մաքրել տնակներից: Կամ քարաշեն տնակներ կան, ճիշտ կլինի՝ դրանք սեփականաշնորհելու հնարավորություն տալ, և նրանք շահառու չեն ճանաչվի: Կան, որ դատարկ տնակներ են, վաղուց պետք է դրանք քանդել և քաղաքը մաքրել՝ առանց փոխհատուցման։ Ամբողջ աղետի գոտում 3.000-3.500 ընտանիք կա, ասենք՝ Գյումրիում գոնե 1.500 բնակարանի խնդիր էլ  փորձենք լուծել, անհամեմատ կթեթևանա և, կարելի է ասել, կմնա սոցիալական ուղղվածության անօթևանությունը»,- ասաց Վահան Թումասյանը:

Գյումրիում անօթևանության խնդրի լուծումը, ըստ նրա, պիտի լինի խառը տարբերակով, իսկ բնակարանների գնման վկայագրերի ծրագրի կիրառումն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ Գյումրիում նորմալ բնակֆոնդը բավական փոքր է:

«Ուզենք-չուզենք՝ պիտի կիսաքանդ շենքերն ամրացնենք: Այն կիսավթարային շենքերը, որոնք 30 տարի խոստանում ենք բնակելի շենքերի վերածել, ճիշտ կլինի՝ դրանք ամրացնել և նախկին տերերին հատկացնել բնակարանները: Այդ շենքերում հաստատ ազատ բնակարաններ էլ կմնան, որովհետև նախկին տերերի մի մասը կա՛մ հեռացել է Հայաստանից, կա՛մ բնակարանով փոխհատուցվել: Կարելի է նաև շինարարություն իրականացնել. Խորհրդային միության փլուզումից հետո շատ շենքերի հիմքերը մնացել են, դրանց ամրացման և կառուցման ճանապարհով պիտի գնանք: Տարբերակներից է նաև սոցիալական բնակարանների տրամադրումը»,- թվարկեց Վահան Թումասյանը:

Անդրադառնալով անօթևանության խնդրի լուծման ժամկետներին՝ նա նշեց, որ խնդրի վերջնական լուծմանը հասնելը դեռ իրատեսական չէ:

«Ցավոք՝ 30 տարվա ընթացքում խնդիրն այնքան է խորացել, որ ես չեմ պատկերացնում դրա վերացումն առաջիկա տասնամյակում: Կանեն ինչ-որ քայլեր, մի փոքր ծրագիր կանեն, բայց որ ասես՝ ամբողջովին լուծվեց խնդիրը, Գյումրին, աղետի գոտին ազատվեց տնակներից, մի քիչ ֆանտազիայի նման բան կլինի: Ուզում է՝ 5 հատ հեղափոխություն լինի, դա միայն հարուստ պետության, հարուստ բյուջեի ու քաղաքական մեծ կամքի իշխանությունների շնորհիվ է հնարավոր անել»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը:

Էմմա Չոբանյան