Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը վերադարձնելու վերաբերյալ: «Շնորհակալություն նախագահ Զելենսկուն: Փառք Ուկրաինային»,- Facebook-ի իր էջում որոշման առիթով գրել է Սաակաշվիլին: Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել էր 2017թ-ին:

