Զելենսկին վերադարձրել է Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունը
Քաղաքականություն
28.05.2019 | 18:58Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը վերադարձնելու վերաբերյալ:
«Շնորհակալություն նախագահ Զելենսկուն: Փառք Ուկրաինային»,- Facebook-ի իր էջում որոշման առիթով գրել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել էր 2017թ-ին: