Վալերի Օսիպյանի եղբորորդու դեմ հարուցված քրեական գործն այլ ընթացք է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերի Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության համար։ Այս քրեական գործը հեղափոխությունից հետո նոր ընթացք է ստացել։ Հինգ տարի անց գործով անցնող վկաներից մեկը՝ Սարգիս Հովհաննիսյանը, վկայից մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել: Նրա ընտանիքի համար սա անհասկանալի է․ «Մենք ունեցել ենք վկայի կարգավիճակ՝ ես, մայրս ու եղաբայրս մինչև 2019 թվականի ապրիլի 8-ը, ինչպես կարող է մի մարդու գործողություն 2014 թվականին չդիտարկվել, որպես խուլիգանություն, իսկ 2019 թվականին դիտարկվի որպես խուլիգանություն»։

Սամվել Հովհաննիսյանը պնդում է, թե 5 տարի առաջ Սեդրակ Օսիպյանի դեմ ցուցմունք տված անձինք, որոնք նրան ամենայն մանրամասնությամբ հիշել և նկարագրել են, հիմա իրենց ցուցմունքներից հրաժարվում են՝ ակնարկելով, որ գործի վրա ազդեցություն կարող է ունենալ ներկայիս ոստիկանապետը:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացառում է իր կողմից գործին միջամտությունը: Ասում է՝ անգամ եղբորորդու հետ չի շփվում, մինչև նա չապացուցի իր անմեղությունը: «Ես՝ որպես ոստիկանապետ, որպես բարձրաստիճան սպա, հայտարարում եմ՝ գործին չեմ խառնվում, առնչություն չունեմ»,- Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ոստիկանապետը։

Գործով անցնող վկաներից Սամվել Հովհաննիսյանը պնդում է, որ Վալերի Օսիպյանի հայտարարությունները, թե ինքը ոչ մեկի իր մոտ չի կանչել և գործի վրա չի ազդել, իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ Հովհաննիսյանի՝ Օսիպյանը դեպքից մի քանի օր անց իր մոտ է կանչել վկաներին ու փորձել ազդել նրանց վրա։

Ոստիկանապետը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ եթե Սամվել Հովհաննիսյանն ապացույցներ ունենար, վաղուց հրապարակած կլիներ: Սամվել Հովհաննիսյանն էլ հակադարձում է՝ ասելով, որ ապացույցները դատարանում կհրապարակի:

Հովհաննիսյանների ընտանիքը դիմել է վարչապետին, դիմումներ է ներկայացրել նաև Ազգային ժողով, ասում են՝ բողոքի ակցիաներ էլ են իրականացնում և շարունակելու են իրականացնել, քանի դեռ եղբոր անմեղությունը չի ճանաչվել:

Ի դեպ, հինգ տարի առաջ գործով տուժող ճանաչված դանակահարված Վանուշ Ալեքսանյանն ու նրա եղբայրը՝ Վիգեն Ալեքսանյանը, գործի վերաբացումից հետո արդեն մեղադրյալի կագավիճակում են: Նրանց խուլիգանության մեղադրանք է առաջադրվել:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը մեր հարցին, թե գործի վերաբացումն արդյոք կապվա՞ծ է Վալերի Օսիպյանի բարձր պաշտոն ունենալու հետ, քանի որ վկան այդպիսի պնդում է անում, ասաց. «Եթե գործով անցնող անձինք ունեն ապացույցներ, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը, գործի վրա  ազդեցություն է ունեցել, թող դիմեն ՀՔԾ»:

Նա նաև հավելեց, որ  նախաքննական մարմինը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։

Լիլիթ Շաբոյան