Վարչապետը չի տիրապետում իրավիճակին, նա ընդամենը իրադարձություններին արձագանքողի դերում է. Մուշեղ Շուշանյանը՝ դատական համակարգի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ

Պարո՛ն Շուշանյան, մայիսի 19-ից սկսած, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց փակել դատարանների մուտքերն ու ելքերը, իրադարձությունները սկսեցին դատական համակարգի շուրջ զարգանալ կայծակնային արագությամբ։ Ինչպե՞ս կբնութագրեք գործընթացը։

– Կարևոր եմ համարում նշել, որ դատական իշխանություն մենք չունենք և չենք ունեցել նախորդ երկու տասնամյակից ավելի ընկած ժամանակահատվածում։ Դատական համակարգը, ըստ էության, հանդիսացել է պետությունը զավթած հանցավոր համագործակցության բաղադրիչ, այն չի եղել արդարադատություն իրականացնող մարմին, այլ եղել է ռեժիմի հանցավոր հրամանները կատարող, նրանց շահերը սպասարկող մի մարմին։ Այն եղել է մի մարմին, որը քաղաքական շարժառիթներով և նպատակներով պատիժների է դատապարտել բոլորովին անմեղ մարդկանց, զանգվածաբար մարդկանց զրկել է իրենց սեփականությունից և այլն։ Ես համամիտ չեմ իմ որոշ գործընկերների այն տեսակետների հետ, թե մեզ մոտ անհրաժեշտ է դատական ռեֆորմ։ Ռեֆորմի կարող է ենթարկվել մի համակարգ, որը հիմնականում իրականացնում է իր գործառույթները, բայց համակարգում առկա են խնդիրներ, որոնցով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում բարեփոխել համակարգը։ Մենք պետք է նոր սկսենք ձևավորել դատական իշխանություն, որը մենք չունենք և, ցավոք, այդ գործընթացը սպասվում էր, որ պետք է սկսվի նախորդ տարվա մայիսից, երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։ Ցավոք, կարճ ժամանակ անց պարզվեց, որ գործադիր իշխանությունը, մասնավորապես՝ վարչապետը, նման ծրագրեր չունի։

– Իշխանությունը հիմա ասում է, որ դատական համակարգին ժամանակ էին տվել ինքնուրույն մաքրվել:

– Այո՛, ժողովուրդը վարչապետին տվել էր լիիրավ մանդատ՝ երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու, և առաջին հերթին խոսքը վերաբերում էր դատական համակարգին: Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ վարչապետը նման ծրագիր, նման ցանկություն և մտադրություն չունի։ Դրա մասին պարզ խոսում են փաստերը: Օրինակ՝ անցած տարվա օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, դրանից հետո՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետն առաջին անգամ խոսեց անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։ Այս տարի նույնպես վարչապետի կոչը հաջորդեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն: Այսինքն՝ այս բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, նա ընդամենը իրադարձություններին արձագանքողի դերում է հանդես գալիս և, ցավոք, դատական իշխանության բարեփոխման մասին խոսում և հիշում է, երբ լրջագույն իրադարձություններ են տեղի ունենում մի այնպիսի զգայուն, նուրբ հարցի շուրջ, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է։

– ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո նաև իշխանության ներկայացուցիչներ սկսեցին ակնարկել, որ պետք է հեռանա նաև Սահմանադրական դատարանի նախագահը։ Ինչքանո՞վ է հրատապ Հրայր Թովմասյանի հեռանալը, և ի՞նչ հիմք ունի այդ պահանջը:

– Թե՛ ԲԴԽ-ն՝ ամբողջ կազմով, թե՛ Սահմանադրական դատարանի անդամները՝ ամբողջ կազմով, պետք է հեռանային դեռևս նախորդ տարվա հայտնի իրադարձությունների օրերին, և դա նրանց պետք է պարտադրվեր ժողովրդի կողմից՝ հեղափոխության ուժով։ Այն մարդիկ, որոնք խոսում են Սահմանադրությունը, օրենքի տառը պահպանելու անհրաժեշտության մասին, համարում եմ, որ նրանց մոտ շփոթմունք է առաջանում օրենք և իրավունք հասկացությունների միջև։ Ժողովրդի կամքից վեր օրենք չկա, և վկայակոչել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդունված օրենքները, որոնք ընդունվել են նրանց ռեժիմի անսասանությունը պահպանելու համար, դա, մեղմ ասած, ոչ լուրջ և անհեռատես մոտեցում է։

Փոփոխությունները, իհարկե, ուշացած են, բայց փոփոխությունները պետք է սկսել հիմա: Խնդիրն այն է, որ չեմ տեսնում, որ վարչապետն ունի որևէ լուրջ ծրագիր, դա մատնեց վարչապետի խոսքը, երբ նրա հորդորով դատարանների մուտքերը քաղաքացիների կողմից շրջափակվեցին։ Դատական ռեֆորմ իրականացնելու ծրագիր, ես հասկացա, որ այնուամենայնիվ, չկա։ Խոսք գնաց ընդամենը վեթինգի ներդրման անհրաժեշտության մասին, բոլոր ոգևորված, նաև՝ իրավաբանական հանրությունը, քննարկում է ասուլիսների, հարցազրույցների ժամանակ, մարդկանց բացատրում են, թե ինչ է վեթինգը, ինչպես այն պետք է իրականացվի։ Վեթինգը չի կարող ծառայել որպես դատական համակարգն առողջացնելու միջոց։ Դա ծայրահեղ անբավարար միջոց է։ Վեթինգն ընդամենը կարող է հանդիսանալ գործիքներից մեկը։ Համակարգային փոփոխություններ իրականացնելու համար նախ անհրաժեշտ է ունենալ մշակված ծրագիր, ճանապարհային քարտեզ, բացի այդ՝ բոլոր գործող դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունները պետք է կասեցվեն, այնուհետև նրանք կարող են վերանշանակվել, նրանց մի մասը, կան փոքրաթիվ դատավորներ, որոնք բարեխիղճ են գտնվել և կարող են, իմ կարծիքով, շարունակել պաշտոնավարել, բայց նրանց մեծ մասի լիազորությունները պետք է  կասեցվեն և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն՝ նոր, անկախ և իրապես անաչառ արդարադատության  համակարգ ձևավորելու ուղղությամբ։ Դա է ճանապարհը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան