Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ապրիլի 8-ին Շուշիից տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Կնունյանցների 1 շենքի առաջին հարկ, մուտքը՝ Անդրանիկի փողոցից: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այդ որոշումը կայացվել է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիության և մատչելիության բարձրացման կարևորությունը: Նոր գրասենյակում ավելի հարմար պայմաններ են ստեղծվել քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքների կազմակերպման …

