Նուրսուլթան Նազարբաևը և Տիգրան Սարգսյանն անդրադարձել են ԵՏՄ-ի հետ համագործակցությանը

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

 

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ղազախստանի առաջին նախագահի պաշտոնական կայքը, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Նազարբաևն ընդգծել է, որ շատ երկրներ և կազմակերպություններ են հետաքրքրված ԵՏՄ-ի հետ համագործակցությամբ և նկատել է, որ ժամանակն է ընդլայնելու միության տնտեսական գործընկերների աշխարհագրությունը:

«Վաղն այստեղ կկայանա Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը: Դուք ղեկավարում եք միության գործադիր մարմինը` հաջողությամբ լուծելով ձեր առջև դրված խնդիրները: Անհրաժեշտ է շարունակել առաջընթացը»,-նշել է Ղազախստանի առաջին նախագահը:

Տիգրան Սարգսյանը նշել է միության զարգացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները:

«Երախտապարտ եմ ձեզ 25 տարի առաջ ձեր առաջարկած ինտեգրացիոն հարցերի և դրանց իրագործման գործնական գաղափարների քննարկման հնարավորության համար: Արդեն 5 տարի է` մենք իրականացնում ենք այս նախագիծը: Քառորդ դար առաջ ձեր ցուցաբերած իմաստնությունը կենսական նշանակություն ունեցավ մեր երկրների համար», -ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը: