Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստը անց է կացվել Արցախում

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Արցախում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որը վարել է նախագահ Իշխան Զաքարյանը:

«Նա խորհրդանշական համարեց, որ Ստեփանակերտում անցկացվող նիստը համընկել է պատմական օրվա՝ Առաջին Հանրապետության տոնի հետ:

«Համահայկական խաղերի միջոցով մենք առաջին հերթին հայապահպան գործ ենք անում, և Առաջին Հանրապետության տոնին այստեղ՝ Արցախում նիստի անցկացումը խորհրդանշում է մեր միասնականությունն ու կամքը, Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամուր կապը»,- ասաց  Իշխան Զաքարյանը:

Այնուհետև գործադիր կոմիտեի անդամներն անցան օրակարգային հարցերին: Շեշտադրվեց Համահայկական խաղերը շատ բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ բաց չթողնելով ոչ մի մանրուք:

Կոմիտեն որոշեց խաղերի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 1-ը, որպեսզի հնարավոր լինի հստակեցնել մասնակիցների թիվը և պատշաճ նախապատրաստվել:

Օրակարգում էր նաև խաղերին մեծ աջակցություն ցուցաբերող, սփյուռքահայ երիտասարդներին նրանց պատմական հայրենիքի հետ առնչող, Հայաստան այցելելուն օգնող կազմակերպությունների հարցը:  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն որոշեց, ի նշան երախտիքի, մեդալներով պարգևատրել մարդկանց, որոնց ներդրած ավանդը շատ կարևոր է:

Նիստի ժամանակ խոսվեց նաև կանոնադրական որոշ փոփոխություներ անելու մասին, որոնց անհրաժեշտությունն առաջացել է ժամանակի ընթացքում:

Համահայկական խաղերի բացումն ու սկիզբն առաջին անգամ  տեղի կունենան Արցախում: Մոտ 4000 մասնակից է ակնկալվում աննախադեպ այդ միջոցառմանը: Նախատեսվում է, որ մոտ 8000 էլ կկազմի հյուրերի թիվը:

Ավտոբուսները կսպասեն ժամանողներին օդանավակայանում, այնուհետև պատասխանատուները կուղեկցեն Արցախ, որտեղ նրանց կդիմավորեն համապատասխան հյուրանոցներում:

Կազմակերպիչները նշեցին, որ ՀՀ Ազգային ժողովը նույնպես ներառված է աշխատանքներում, և սպասվում է տարբեր երկրների պատգամավորական պատվիրակությունների  այց:

280 պաստառ Վարդենիսից սկսած կազդարարեն Համահայկական խաղերի սկիզբը:

«Խաղերի բացման օրը լավագույն շքերթն է լինելու Ստեփանակերտում: Սա նաև հոգեբանական ազդակ է առ այն, որ Արցախը խաղաղ, ծաղկուն երկիր է, կայացող պետություն: Արցախի անկախության ճանաչման յուրօրինակ դրսևորում»,- ասաց  Իշխան Զաքարյանը:

Գործադիր կոմիտեն քննարկեց բազմաթիվ այլ հարցեր և ամփոփեց նիստը՝ կազմակերպչական հանձնարարականներն ի մի բերելով»,- ասված է հաղորդագրությունում: