«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով հուլիսի 27-ից կալանավորված էր, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ երեկ ազատ արձակվեց: Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտարարել է, թե վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը: Այսինքն՝ ոչ թե փոխվել …