Իսպանիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի ԵԱ առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկայացուցիչներ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից:

Ամենահաջողը հանդես է եկել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), որը 3 վստահ հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել է թուրք Աբդուլահ Տոպրակի հետ եւ պարտվել 3:4 հաշվով: Հունիսի 4-ին Հրաչյա Պողոսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Գեւորգ Սուքիասյանը (55 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է վրացի Պրիդոն Աբդուլաձեին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Հունիսի 4-ին Սուքիասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) եւ Սամվել Սիմոնյանը (130 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը, իսկ Վահե Պողոսյանը (77 կգ) պարտություն է կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ):