Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում մայիսի 31-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի մի բնակիչ տանն ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 1-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Ախուրյանի և Կումայրիի բաժինների ծառայողները համատեղ կատարած խուզարկությամբ 33-ամյա տղամարդու տան ննջասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել են 9 մմ տրամաչափի 19 փամփուշտ և 3 գնդակ, իսկ տանիքից՝ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` առանց խզակոթի, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի նռնակներ` առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ, անհայտ տեսակի ատրճանակի մեկ փամփշտատուփ, 1 հատ զենքի յուղման դատարկ տարա, ինքնաձիգի 2 անհայտ դետալներ, 5.6 մմ տրամաչափի 11 փամփուշտ, ինքնաձիգի 7 դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 279 փամփուշտ:
Տղամարդը հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել են դատաձգաբանական և պայթունատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: