Facebook-ը Թուրքիային վճարել է 281 հազար ԱՄՆ դոլար տուգանք

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

«Facebook» հանրահայտ սոցիալական կայքը Թուրքիային 1 մլն 650․000 թուրքական լիրա (շուրջ 281.000 ԱՄՆ դոլար) տուգանք է վճարել. գրում է ermenihaber.am-ը: Տուգանքը մայիսի 10-ին նշանակել էր Թուրքիայի «Անձնական տվյալների պաշտպանության վարչությունը» (KVKK)՝ օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության խախտման մեղադրանքով։

Որոշման համաձայն՝ «Facebook»-ը ընդհանուր առմամբ խախտել է շուրջ 6․5 մլն օգտատիրոջ իրավունքները, որոնցից մոտ 300․000-ը Թուրքիայից են։

Թուրքիայում «Facebook»-ի հանրային քաղաքականության հարցերով տնօրեն Չաղաթայ Փեքյորուրը տեղեկացրել է, որ տուգանքն արդեն վճարվել է, սակայն ընկերությունը պատրաստվում է բողոքարկել որոշումն ու հետ պահանջել վճարված գումարը։ Նրա խոսքով՝ «Facebook»-ը համաձայն չէ թուրքական վարչության որոշման հետ, իսկ տուգանքը վճարվել է միայն այն պատճառով, որ այդպես է պահանջում ընթացակարգը։ Տուգանքը վճարելու հանգամանքը որևէ կերպ չի ազդում որոշման բողոքարկման իրավունքի վրա։