Կառավարությանը զեկուցել են՝ 130 հազար մարդ սև ցուցակում չէ, բայց այստեղ, կարծում եմ, խաբեություն կա, այդ թիվը չենք տեսնում. Սերգեյ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ազգային ժողովում պատգամավորներն այսօր շարունակում են քննարկել «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը»: Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ այս զեկույցում նշված են մի շարք թվեր, որոնք մտահոգություններ առաջացնում։

«Օրինակ՝ ինչպե՞ս պետք է տնտեսության զարգացում ակնկալել այն դեպքում, երբ արտաքին ներդրումներ չկան, և արդյո՞ք ներքին ներդրումները ճիշտ և արդյունավետ են օգտագործվում: Կարծում եմ՝ այս հարցերի պատասխանը բացասական է»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ այսօր Կենտրոնական բանկը չի կարողանում լրացնել այն բացը, որն առկա է արտաքին ներդրումների՝ սպասումներին անհամապատասխանության հետևանքով և չի սպասարկում համապատասխան ներդրումային միջավայրը. «Չի սպասարկում պարզ պատճառով, որովհետև բանկային կապիտալը ձևավորվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով և այդ կապիտալը չունի ազդակ՝ ներդրվելու տնտեսության մեջ»:

Պատգամավորը նաև նշեց, որ ԿԲ նախագահը պետք է պատասխանի հարցին՝ արդո՞ք 130 հազար մարդ այլևս բանկերի սև ցուցակում չէ։

«Կառավարությանը զեկուցել են, որ այլևս 130 հազար մարդ սև ցուցակում չէ, բայց մենք այդ թիվը չենք տեսնում, և հարց է առաջանում՝ արդյո՞ք այդպես է: Ես կարծում եմ՝ այստեղ խաբեություն կա, ճիշտ թիվը ներկայացված չէ, քանի որ, երբ մեր շրջապատում հարցուփորձ ենք անում, չենք գտնում որևէ գյուղացու, որն այլևս սև ցուցակում չէ, հետևաբար՝ պետք է առաջարկենք ԿԲ նախագահին այս հարցի պատասխանը տալ»,- ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: