ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։ «Տիգրան Խաչատրյանը զրույցի սկզբում անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Պետություն- մասնավոր գործընկերություն օրենսդրական նախաձեռնությանը։ Նախարարն ընդգծել է օրենսդրական փաթեթի նախագծման շուրջ ԱԶԲ աջակցության կարևորությունը և նշել, որ օրենքի՝ առաջին ընթերացմամբ ընդունումը …

