Օրենքը սահմանափակում է վարչապետին. ԼՀԿ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը չի նահանջում այն մտքից, որ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պետերի պաշտոնը պետք է քաղաքականացվի։ Նա այդպիսի օրենսդրական նախաձեռնություն է պատրաստվում ներկայացնել։

«Այսպիսի նախաձեռնությամբ իշխանությունն ինքը պետք է գար, ոչ թե ընդդիմությունը և իշխանությունը պիտի շահագրգռված լիներ, որպեսզի այն քաղաքական նշանակումները, որոնք կատարվել են, հնարավորություն ստեղծեին ազատ ձեռքերով կատարել այդ նշանակումները, առանց օրենքում այսօր առկա սահմանափակումները հաշվի առնելու»,- առաջարկում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Արման Բաբաջանյանը հիշեցնում է, որ այսօրվա օրենքով երկու նշանակումների համար էլ վարչապետը պիտի մարդ գտնի հենց համակարգի ներսից, այսինքն, նա չի կարող իր թիմակիցներին նշանակել։ Ըստ նախագծի, այդ համակարգերի նոր ղեկավարները պետք է լինեն նախարարներ և լինեն վարչապետի թիմակից։ Թիմակից չլինելը, վաղ թե ուշ, կարող է շուռ գալ վարչապետի դեմ։

«Մենք հասկանում ենք, որ հետհեղափոխական ժամանակահատվածում ուժային կառույցներում կարող են ներքին խմորումներ լինել, որոնք ինչ-որ իմաստով կլինեն ընդհանուր գործընթացների դեմ կամ դրանք ինչ-որ իմաստով կարող են դիմադրություն առաջացնել»,- զգուշացնում է պատգամավորը։

Արման Բաբաջանյանը ըմբռնումով է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն փաստարկին, որ եթե այս պաշտոնները քաղաքականացնեն, ում ասես կարելի է նշանակել դրանցում, ինչը այդ համակարգերին գուցե խորթ է․ «Մենք որպես քաղաքական միավոր այս առաջարկով, նույնիսկ եթե այն ընդունելություն չգտնի և մերժվի, մենք գոնե ցույց ենք տալիս մեր տեսլականը, թե ինչ ենք մենք պատկերացնում այս կառույցների հետ ապագայում իշխանության գալուց հետո ինչպես պիտի վարվենք, ինչ նշանակումներ պիտի կատարենք»։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ըմբռնումով է վերաբերվում «Լուսավոր Հայաստանի» առաջարկին, թեպետ ԲՀԿ-ն դեռ չի քննարկել գործընկեր խմբակցության նախագիծը։

«Իսկապես այդ պաշտոնները պետք է հավասարեցվեն նախարարի քաղաքական կարգավիճակին, որովհետև լինենք անկեղծ, բովանդակային առումով բալանսի խախտում կա, որովհետև ինչո՞ւ պիտի նախարարի պաշտոնը լինի քաղաքական, իսկ ԱԱԾ պետինը չպետք է լինի»,- հարցնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանը համաձայն չէ, որ եթե ԱԱԾ պետը նշանակվի քաղաքական կուսակցության միջից, կսկսի պաշտպանել իր կուսակցության շահերը․ «Ես չեմ կարծում, որ իրենք էդ պաշտոններում պիտի կուսակցական շահ առաջ մղեն, ինչպես չեմ պատկերացնում, թե ինչպես Երևանի քաղաքապետը պիտի առաջ մղի ՔՊ-ի կամ «Իմ քայլի» շահերը»։

Նաիրա Զոհրաբյանի հետ փոքրիկ համաձայնություն ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը․ «Մեր օրենսդրությամբ արգելվում է պետական պաշտոնը կուսակցական շահերին ծառայեցնել ու նույն հաջողությամբ նույն նախարարները պետական ծառայություն են իրականացնում»։

Վահագն Հովակիմյանը, սակայն, մեդալի հակառակ երեսն էլ է տեսնում, եթե կուսակցական նշանակվի ԱԱԾ կամ Ոստիկանության պետերի պաշտոնում, նրանց ամեն քայլը կարող է շուռ գալ կուսակցության դեմ։

«Նա կարող է նույնիսկ հանիրավի մեղադրվել իր դիրքը կուսակցական շահերին ծառայեցնելու մեջ»,- զգուշացնում է իշխանական պատգամավորը։

Պարոն Հովակիմյանը տեղեկացնում է, որ, այնուամենայնիվ, ինքը դեռ քաղաքական դիրքորոշում չի հայտնի «Լուսավոր Հայաստանի» նախագծի մասին, քանի դեռ իր խմբակցությունը նույնպես չի քննարկել և հայտնել իր դիրքորոշումը․ «Ձեռնպահ կմնամ, որովհետև ես չեմ բացառում, որ կարող է էնպիսի իրավիճակ լինի, որ թիմային որոշումն ու իմ կարծիքը չհամընկնի»։

Մհեր Արշակյան