Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկվա սկանդալից հետո մեկնել է Երևանից։ Factor TV-ն այսօր այցելեց նրա աշխատասենյակ․ դուռը բաց էր, ինքը՝ բացակա, օգնականը փոխանցեց՝ քաղաքից հեռացել է։

70-ամյա պատգամավորը դեկտեմբերի 11-ին թեժացրեց կրքերը վերջին շրջանում առանց այն էլ ինտրիգների պակաս չունեցող իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում։ Երեկ առավոտյան Factor TV-ի տաղավարում թիմակիցների համար անակնկալ կերպով Հակոբ Ասլանյանը հայտարարեց՝ մեկ ամսով կասեցնում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության հետ համագործակցությունը։ Պահանջ հնչեցրեց՝ իր ընկերոջը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանին վերագրվող մեղադրանքերի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ ներկայացնել։

Ասլանյանի հայտարարությունից շատ չանցած դարձյալ Factor TV-ի տաղավարում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ Ասլանյանը կհեռացվի խմբակցությունից։ Հովիկ Աղազարյանի պաշտպանության համար ամբողջ ՔՊԿ-ի դեմ դուրս եկած Ասլանյանի վճռականությունը կոտրվեց Factor TV-ի տաղավարում արած սկանդալային հայտարարությունից մի քանի ժամ անց։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած նամակագրության այն սքրինշոթը, որով նախարարն Ասլանյանին էր ուղարկել զղջման մի տեքստ։ Որպես մեղայական ներկայացվող տեքստում Ասլանյանը պնդում էր, թե էմոցիոնալ հայտարարություն է արել։ Ասլանյանը, միաժամանակ, տեղեկացրել է, որ տեքստը փոխանցել էր Հայրապետյանին՝ դիտարկումների համար։

Ի՞նչ տեղի ունեցավ մի քանի ժամվա ընթացքում, Ասլանյանը Factor TV-ի հետ զրույցում այսպիսի պարզաբանում էր ներկայացրել․ «Հասկացա, որ տաք էր սիրտս, հիմա սառն է ուղեղը։ Մեր կյանքում քի՞չ է եղել, որ մի բան ասել ենք, և հասկացել ենք հետո՝ սխալ է, ու դա փոխել ենք»։

Տաք սրտով բարձրացրած աղմուկից հետո սառը ուղեղով տարածած մեղայականը, սակայն, Ասլանյանին չփրկեց․ ՔՊ-ն վերահաստատեց՝ Ասլանյանին թիմից հեռացնում է։

Երեկ ՔՊ-ականները հավաքվել էին խորհրդարանում և միաձայն որոշել՝ Ասլանյանին ուղարկում են Աղազարյանի ճանապարհով՝ հեռու ՔՊ-ից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, թե պատգամավորը լրջագույն կարգապահական խախտում է արել, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարք դրսևորել։

ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում բացահայտեց, թե ինչ խախտումներ է թույլ տվել Հակոբ Ասլանյանը։ Պարզվում է՝ նա չպետք է սատարեր Հովիկ Աղազարյանին։

Այլ դիրքորոշում ունենալու համար Հակոբ Ասլանյանին հեռացնելուց մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանը կանգնեց, այսպես ասած, «գնդակահարության պատի տակ»։ Վարչապետն այս վերնագրով գրառում կատարեց ֆեյսբուքում և առաջարկեց իրեն մեղադրանքներ ուղղել, որոնցից բովանդակայիններին առանձին գրառումներով կպատասխանի։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, նախորդ հրապարակումներից իմանալով, որ նաև հայհոյանքների տեղատարափ կարող է լինել, նախապես հայտնեց, որ հայհոյանքով չի պատասխանի և որպես քրիստոնյա՝ ներում է բոլորին։ Ստացվում է՝ Փաշինյանը մի կողմից փորձում է ներկայանալ որպես ժողովրդավար ու հանդուրժող, իսկ մյուս կողմից՝ սեփական թիմում չի հանդուրժվում երկրորդ կարծիքը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Փաշինյանի և թիմակիցների որոշումներն ու գործողությունները համարում է հակաքրիստոնեական և հակաժողովրդավարական։

ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ Factor TV-ի հետ զրույցում ակնարկում է՝ գուցե Հակոբ Ասլանյանն էլ է ՔՊ-ի փակ նիստից տեղեկություններ դուրս հանել։

Արդյո՞ք ստացվում է, որ Փաշինյանի թիմը փլուզվում է։ Ճաքած պատին փակցված Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ նստած Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ ՔՊ-ում ճաքեր չկան։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանը հակադարձում է՝ Փաշինյանն ու թիմը բռնել են դիկտատուրայի ճանապարհը։

Ուշագրավ է, որ ՔՊ-ում վերջին իրադարձութունները՝ Հովիկ Աղազարյանի նամակագրության բովանդակության հրապարակայնացումը ժողովրդավարության արժեքները կարևորող քաղհասարակության ներկայացուցիչների լայն շրջանակների կողմից քննադատության չարժանացավ։ Հիմնականում անարձագանք մնաց նաև Ասլանյանի հետ տեղի ունեցածը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան