54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2024 թվականի զեկույցը վկայում է լրագրողների վրա հարձակումների ահագնացող աճի մասին, հատկապես՝ հակամարտությունների գոտիներում, որոնց բաժին է ընկնում այս տարի սպանված լրագրողների կեսից ավելին։ Գազան դարձել է աշխարհի ամենավտանգավոր շրջանը 2024 թվականին, ինչպես նաև այն տարածքը, որտեղ վերջին հինգ տարիների ընթացքում իրենց պարտականությունները կատարելիս սպանվել են ամենամեծ թվով լրագրողները։

2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական բանակը սպանել է ավելի քան 145 լրագրողի, այդ թվում՝ առնվազն 35 լրագրողի, ովքեր թիրախավորվել կամ սպանվել են իրենց աշխատանքը կատարելու պատճառով։

Բացի այդ, ներկայում աշխարհի բանտերում կա 550 լրագրող, ինչը 7%-ով ավելի է, քան անցյալ տարի։ Այս բռնությունը, որը հաճախ իրականացվում է կառավարությունների կամ զինված խմբերի կողմից լիակատար անպատժելիության պայմաններում, պահանջում է անհապաղ պատասխան գործողություններ, ասվում է զեկույցում:

RSF-ը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել լրագրողների և լրագրության պաշտպանության համար։

«Լրագրողները չեն մեռնում, նրանց սպանում են։ Նրանք բանտ չեն նստում, նրանց այնտեղ նետում են իշխանությունները։ Նրանք չեն անհետանում, նրանց առևանգում են։ Այս հանցագործությունները, որոնք հաճախ կազմակերպվում են իշխանությունների կամ զինված խմբավորումների կողմից, խախտում են միջազգային իրավունքն ու չափազանց հաճախ մնում են անպատիժ։ Մենք պետք է փոխենք իրադարձությունների ընթացքն ու մեզ՝ որպես քաղաքացիների հիշեցնենք, որ հենց մեզ համար են մահանում լրագրողները, որպեսզի մեզ տեղեկացնեն։ Մենք պետք է շարունակենք հաշվել զոհերին, հրապարակել նրանց անունները և բացահայտել մեղավորներին, հետաքննել և հասնել արդարության հաղթանակի։ Ֆատալիզմը երբեք չպետք է հաղթի: Պաշտպանել նրանց, ովքեր մեզ տեղեկացնում են, նշանակում է՝ պաշտպանել ճշմարտությունը»,- նշում է RSF-ի գլխավոր տնօրեն Թիբո Բրուտեն։

Զեկույցում ասվում է, որ 2024 թվականին լրագրողների մեկ երրորդը սպանվել է իսրայելական ուժերի կողմից։ Ռեկորդային թվով լրագրողներ են զոհվել՝ 54 լրագրող, այդ թվում՝ 31-ը՝ հակամարտության գոտիներում։

Ռուսական բանտում մահացած ուկրաինացի անկախ լրագրող Վիկտորյա Ռոշչինան, որը համագործակցում էր «Ուկրաինսկա պրավդա» պարբերականի հետ, անհետացել էր 2023 թվականի օգոստոսի 3-ին՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ կատարած ուղևորության ժամանակ։ Կրեմլը չէր ճանաչում նրա կալանքը 8 ամիս շարունակ այն բանից հետո, երբ նա գերի էր ընկել: Նրա ընտանիքը 2024 թվականի սեպտեմբերի 19-ին գրանցված լրագրողի մահվան մասին  տեղեկացել է միայն հոկտեմբերի 10-ին՝ իշխանությունների նամակի միջոցով:

Վերջին հինգ տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սուդանում, Բիրմայում և Ուկրաինայում հակամարտությունների գոտիներում իրադարձությունները լուսաբանելիս սպանված լրագրողների թիվը հասել է ռեկորդային առավելագույնի (57,4%)։

Գազան դարձել է լրագրողների համար աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանը․ RSF-ի տվյալներով՝ 2024 թվականին լրագրողների մեկ երրորդը մահացել է Գազայի հատվածում մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Նրանք սպանվել են իսրայելական բանակի կողմից։

Պաղեստինը դարձել է լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը։ Այստեղ վերջին հինգ տարիների ընթացքում ավելի շատ լրագրող է մահացել, քան ցանկացած այլ երկրում: 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ Իսրայելը սպանել է ավելի քան 145 լրագրողի, այդ թվում, ըստ կազմակերպության տեղեկությունների, առնվազն 35-ը դարձել է թիրախային հարձակման զոհ կամ զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս։

Զեկույցում նշվում է, որ RSF-ը շարունակում է հետաքննել լրագրողների մահվան դեպքերը՝ նպատակաուղղված գործողությունները դատապարտելու նպատակով։ Կազմակերպությունը չորս հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Իսրայելի կողմից լրագրողների դեմ ռազմական հանցագործությունների համար։

Ասիան լրագրողների համար երկրորդ ամենավտանգավոր տարածաշրջանն է։ Այսպես, Պակիստանում և Բանգլադեշում ցույցերի ժամանակ սպանված լրագրողների մեծ թվի պատճառով Ասիան մնում է երկրորդ տարածաշրջանը 2024 թվականին սպանված լրատվամիջոցների աշխատակիցների թվով:

550 լրագրող ճաղերի հետևում է։

2024 թվականին բանտում գտնվող լրագրողների թվի աճը (+7,2%) պայմանավորված է, մասնավորապես, Ռուսաստանում (+8) և Իսրայելում (+17) ազատազրկման նոր դեպքերով։

Իսրայելը դարձել է աշխարհի երրորդ ամենամեծ բանտը լրագրողների համար։

Իսրայելն ամենաշատ լրագրողներին է բանտարկել 2023 թվականի հոկտեմբերին՝ Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր:

  • Ամենաշատ բանտարկված լրագրողների թվով առաջատար են աշխարհի չորս երկիր՝ Չինաստանը (124 բանտարկված լրագրող, այդ թվում՝ Հոնկոնգում), Բիրման (61), Իսրայելը (41) և Բելառուսը (40):
  • Բանտարկված լրագրողների ընդհանուր պատիժը 250 տարվա ազատազրկումն է։

Զեկույցում նշվում է, որ ազատազրկումը ռեպրեսիայի գործիք է, մասնավորապես, Ուկրաինայում ռուսական ագրեսիայի և Գազայի հատվածում Իսրայելի հարձակման համատեքստում: Ռուսաստանն (38) օգտագործում է իր բանտերը՝ ճնշելու ռուսական և ուկրաինական անկախ ձայները (19)։

2024 թվականին Կրեմլը կալանավորել է լրատվամիջոցների չորս ներկայացուցիչների՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դատավարությունները կամ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի՝ FBK-ի հետ կապված թեմաները լուսաբանելու համար։ Ձերբակալված լրագրողներն են Անտոնինա Կրավցովան և Արտյոմ Կրիգերը, երկուսն էլ SOTAvision անկախ լրատվականի լրագրողներ, որը RSF-ի կողմից առաջադրվել են Ազդեցության մրցանակի, ինչպես նաև Կոնստանտին Գաբովն ու Սերգեյ Կարելին։

Իրանում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը դեռևս բանտարկված է։ Տարվա ընթացքում Նարգես Մոհամմադիի բանտային պատժի ժամկետը երկու անգամ երկարաձգվել է՝ ի պատասխան «Էվինի» բանտից նրա անդադար գրառումներին և ակտիվությանը։ Նարգեսի առողջական վիճակը կտրուկ վատացել է կալանքի տակ․ նրա մոտ կասկածում են ոսկրային քաղցկեղ, ինչպես նաև անհանգստացնող զարկերակների խցանում:

Այս տարի Իրանի իշխանությունները 7 լրագրողի են ձերբակալել իրենց մասնագիտական գործունեության պատճառով։ Վերջինը Ռեզա Վալիզադեն է՝ Radio Farda-ի նախկին լրագրողը:

Ադրբեջանում էլ Toplum TV-ի համահիմնադիր և տնօրեն Ալեքսեր Մամեդլին, որը կալանավորված է մարտի 8-ից, տառապում է քաղցկեղային ուռուցքով և չունի բժշկական օգնության հասանելիություն: Նրա առողջական վիճակը գնալով լրջորեն վատանում է։

55 լրագրող գերության մեջ է։

Պատանդ լրագրողների 70%-ը Սիրիայում է։ Նրանցից շատերն առևանգվել են «Իսլամական պետության» կողմից պատերազմի ժամանակ, սակայն տասը տարի անց նրանց ճակատագրի մասին տեղեկություններ ստանալը դեռևս չափազանց դժվար է, եթե ոչ գրեթե անհնար: Բաշար Ասադի վարչակարգի տապալումը լրագրողներին նոր հույս է տալիս։

Եմենը միակ երկիրն է, որտեղ 2024 թվականին նոր պատանդներ են գրանցվել։

Լրատվամիջոցների 55 աշխատակիցներից, որոնք ներկայում գերության մեջ են ամբողջ աշխարհում, 2-ն առևանգվել է Եմենում հութիների կողմից 2024 թվականին։

Նշենք, որ 1995 թվականից ի վեր «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակում է լրագրողների նկատմամբ չարաշահումների վերաբերյալ տարեկան զեկույց՝ հիմնված ընթացիկ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը հավաքագրված տվյալների վրա:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի