Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի պայքարի բրոնզե մեդալի համար

Սլովակիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին պետք է գոտեմարտեր Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Հայ մարզիկը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում պետք է մրցեր հունգարացի Ալեքս Շոկի հետ։ Սակայն, Ինչպես հաղորդում են ֆեդերացիայից, վնասվածքի պատճառով գոտեմարտը չեղարկվել է։