Անկարան և Երևանը ձգտում են հարաբերությունների լիակատար կարգավորման․ ՀՀ ԱԳ նախարար

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան և Հայաստանը համակարծիք են, որ Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Այս մասին Անթալիայում ընթացող 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։

Դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը նշել է, որ ֆորումի շրջանակներում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային իրադարձությունները։

«Երկու կողմերն էլ հասկանում են, որ վերջնական նպատակը, խնդիրը հարաբերությունների լիակատար կարգավորումն է, այդ թվում՝ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների լիակատար բացումը»,- մասնավորապես ասել է Միրզոյանը։

«Մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը և սահմանի պաշտոնական բացմանը։ Մենք խոսում ենք երկու երկրների միջև մեծածավալ առևտրի հնարավորության մասին։ Մենք նաև քննարկել ենք որոշ համատեղ էներգետիկ նախագծեր և տարանցիկ հնարավորություններ։ Ավելին, մենք անդրադարձել ենք նաև միջազգային հարթակներում համագործակցության թեմային։ Որովհետև իրականությունը ցույց է տալիս, որ երբեմն, օրինակ, երբ խոսքը վերաբերում է Մերձավոր Արևելքի խնդիրներին, մեր տեսակետները, մեր ընկալումները ավելի մոտ են, քան կարելի է ենթադրել», – հավելել է Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ Անկարայի և Երևանի միջև արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք կոնկրետ քայլեր այնպիսի ոլորտներում, ինչպիսին է «օդային տարածքի օգտագործումը», և երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի և Շիրակ-Կարս երկաթուղու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Միրզոյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների որոշ ոլորտներում «առաջընթացը կանգ է առել»։ «Օրինակ, մենք համաձայնության եկանք սահմանը բացելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Այս համաձայնագիրը, ցավոք, դեռևս չի իրականացվել»,- ասել է նա։